շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից հատվածում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները

Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից հատվածում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցի հարակից հատվածում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում են քաղաքաշինության նախարարությունից, առաջին փուլով նախատեսվող երեք բազմաբնակարան շենքերից առաջինի կառուցման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են մի քանի ուղղություններով միաժամանակ։

Վեցերորդ հարկի սյունների կառուցմանը զուգահեռ նաև կատարվում են ցածր հարկերի պատերի շարման, պատուհանների տեղադրման և ներքին հարդարման աշխատանքներ։

  • Կիսվել: