շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է մոսկովյան բանակցությունների արդյունքների նկատմամբ. ԱՀ նախագահի խոսնակ

Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է մոսկովյան բանակցությունների արդյունքների նկատմամբ. ԱՀ նախագահի խոսնակ

Ստեփանակերտի նոր հրթիռակոծումն անհարգալից վերաբերմունք է Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների նկատմամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

՛՛Խաղաղության ու քաղաքացիական բնակչության դեմ այս ոչնչով չհիմնավորված ագրեսիան պետք է քաղաքական գնահատական ստանա առաջին հերթին հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր գործադրած Ռուսաստանի Դաշնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և միջազգային հանրության կողմից։

Այս ամենը վկայում է, որ Արցախի հարցի լավագույն լուծումներից մեկը կարող է լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից Արցախի անկախության ճանաչումը՛՛,-նշել է նա։

 

  • Կիսվել: