կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտի հինգ բնակիչներ Մարտունու բնակչին առևանգել են, ծեծել ու սպառնացել սպանել․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Ստեփանակերտի հինգ բնակիչներ Մարտունու բնակչին առևանգել են, ծեծել ու սպառնացել սպանել․ ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

2021թ. դեկտեմբերի 3-ին ժամը 20։00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Է.Պ-ն, Ա.Ա-ն, Ռ.Գ-ն, Լ.Բ-ն և Դ.Գ-ն Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի բնակիչ Բ.Գ-ին հարկադրաբար նստեցրել են Ա.Ա-ի կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, տեղափոխել Նաբերեժնայա փողոցում գտնվող «Ամրոց» ռեստորանի տարածքում առկա ավտոտեխսպասարկման կետ, որտեղ ավտոտնակներից մեկում հարվածներ հասցնելով Բ.Գ-ի մարմնի տարբեր մասերին՝ ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որի ժամանակ Է.Պ-ն նաև ատրճանակը պահելով Բ.Գ-ի ուղղությամբ՝ տվել է սպանության սպառնալիք:

Դեպքի առթիվ ԱՀ ոստիկանության կողմից 2021թ. դեկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 135-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով:

Իրականացվում է հետաքննություն, հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

  • Կիսվել: