հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտի գալիք տարվա բյուջեի եկամուտները նախատեսվում է շուրջ երկուս ու կես միլիարդ ՀՀ դրամ. քաղաքապետ

Ստեփանակերտի գալիք տարվա բյուջեի եկամուտները նախատեսվում է շուրջ երկուս ու կես միլիարդ ՀՀ դրամ. քաղաքապետ

Դեկտեմբերի 2-ին ԱԺ պատգամավորներ Սևակ Աղաջանյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Նիստում քննարկվել է «ԱՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման, դատական մարմինների և դատախազության ֆինանսավորման հարցը:

Հանդես գալով ելույթով՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը տեղեկացրել է, որ քաղաքային համայնքի 2022թ․ բյուջեի նախագիծը եկամուտների գծով նախատեսվում է 2 մլրդ 499 մլն 97,4 հազ դրամի չափով, ծախսերի գծով՝ 2 մլրդ 499 մլն 97,4 հազ դրամի չափով։ Ծախսերն ուղղվելու են շինարարության, շրջակա միջավայրի պաշտպանության, բնակարանային շինարարության և կոմունալ ու մշակութային ծառայությունների, կրթության ծրագրերի ֆինանսավորմանը։

  • Կիսվել: