երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Լիսագոր», Սիսիան-Գորայք-«Զանգեր» հատվածներում առկա է մերկասառույց. ԱՀ ԱԻՊԾ

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր ավտոճանապարհի «Լիսագոր», Սիսիան-Գորայք-«Զանգեր» հատվածներում առկա է մերկասառույց. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ավտոճանապարհի «Լիսագոր», Սյունիքի մարզի Սիսիան-Գորայք-«Զանգեր» հատվածներում և Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի տարածքում՝ առկա է մերկասառույց:

Արցախի Հանրապետության ներպետական ճանապարհները բաց են, դժվարանցանելի է Ստեփանակերտ-Մարտունի-Ննգի ճանապարհի «Բովուրխան» հատվածքը:

Ներքին գործերի նախարարությունը բոլոր վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

  • Կիսվել: