ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտ է հասել ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից բաղկացած հատուկ ստորաբաժանում. ՌԴ ՊՆ

Ստեփանակերտ է հասել ավելի քան 60 ռուս ռազմական բժշկից բաղկացած հատուկ ստորաբաժանում. ՌԴ ՊՆ

 Արևելյան զինվորական օկրուգի հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանումները հասել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ` տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Մինչ այդ ռազմաբժշկական ստորաբաժանումները ՌԴ ռազմաօդային ուժերի «Իլ-76» բեռնատար ինքնաթիռներով Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքից Երևան էին տեղափոխվել:

Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 ռազմական բժիշկ, որոնց թվում են վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ:

Բուժական աշխատանքների պատշաճ կազմակերպման համար ապահովվելու են բժշկական բոլոր անհրաժեշտ սարքավորումները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: