ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց տրամադրվող գումարներով աջակցել Արցախին

Սոցիալական փաթեթի շահառուները կարող են իրենց տրամադրվող գումարներով աջակցել Արցախին

Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ օրենքի փոփոխությամբ սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող  անձինք կարող են մասնակցել դրամահավաքներին՝ իրենց գումարներն ուղղելով հիմնադրամներին: Նա ասաց, որ  խոսքը «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասին է:   

Նշենք՝ գործող օրենքով սահմանված է, որ սոցիալական փաթեթի շահառուներն այդ գումարներն այլ նպատակով չեն կարող օգտագործել: 

  • Կիսվել: