հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
SmartGift նախագիծը գործում է կարիքավոր երեխաներին օգնելու առաքելությամբ. ԱՀ տեղեկատվական շտաբ

SmartGift նախագիծը գործում է կարիքավոր երեխաներին օգնելու առաքելությամբ. ԱՀ տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ գործում է SmartGift նախագիծը, որը կարիքավոր երեխաներին օգնելու առաքելություն ունի և, որի նպատակն է իրագործել նրանց ամանորյա ցանկությունները։ Ծրագրի շրջանակներում փոքրիկները հնարավորություն կունենան նամակ ուղղել Ձմեռ պապին։ Նրանց ցանկությունը Ձմեռ պապը կիրականացնի այս դեկտեմբերին, տոներին ընդառաջ:

՛՛Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնությանը և աջակցել կարիքավոր փոքրիկների ցանկությունների իրականացմանը, կարող են ընտրել իրենց դուր եկած նամակը կամ նվեր-ցանկության նախընտրելի տարբերակը առցանց SmartGift.am կայքում։ Կայքում նվերը ընտրելուց և մի քանի տվյալներ լրացնելուց հետո նվիրատու անձը կստանա էլնամակ համարով, որը պետք է կցվի նվերին։
 
Նվերը գնելուց և էլփոստով ստացված համարը դրան կցելուց հետո խնդրում ենք նվերը թողնել հատուկ նվերների պարկում, որը տեղադրված է SmartClick-ի գրասենյակում՝ Հակոբ Հակոբյան 3 հասցեում, երկրորդ հարկում (Մերգելյան ինստիտուտի տարածքում)։ Բոլոր նվերները կհավաքվեն SmartClick-ում, այնուհետև կհանձնվեն երեխաներին։
 
Օգնի՛ր կարիքավոր փոքրիկներին։ Իրականացրո՛ւ նրանց ամանորյա ցանկությունը։ Միասին կարող ենք ուրախ, երջանիկ ու հեքիաթային Ամանոր պարգևել կարիքավոր ընտանիքներին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: