ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից

Սիրիացի վարձկանները սարսափած են հայ դիպուկահարներից

Անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն առաջիններից մեկն է աշխարհին հայտնել Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել:

«Պատմում է Ադրբեջանից վերջերս վերադարձած Սիրիական Ազգային բանակի զինյալը.

«Ես ու եղբայրս Սիրիայում կռվել ենք ողջ պատերազմի ընթացքում, բայց նման բան չենք տեսել: Մարտերից մեկի ժամանակ 45 հոգով փոքր բլրի վրա էինք: Մեկ դիպուկահարը սպանեց 8 զինյալ «Սուլթան Մուրադ» խմբավորումից եւ 2-ին՝ «Համզայից»: Նրանց դիպուկարներն այնպիսին են, ինչպիսին ֆիլմերում ենք տեսել», — գրել է Լինդսի Սնելն իր թվիթերում:

Անկախ լրագրողի գրառման մասին լուրը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Այո և հիմնականում աղջիկներ»,-գրել է նա:

  • Կիսվել: