երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Շուշիի հռչակագիրը» էքսպանսիոնիստական է և վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Արցախը, այլև այլ պետությունների համար. ԱՀ արտգործնախարար

«Շուշիի հռչակագիրը» էքսպանսիոնիստական է և վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի և Արցախը, այլև այլ պետությունների համար. ԱՀ արտգործնախարար

Շուշիի հռչակագրով փաստացի Ադրբեջանն ու Թուրքիան ստեղծում են մեկ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական տարածք։ Այս մասին բշել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

«Այս հռչակագիրն իր էությամբ էքսպանսիոնիստական է, հետևաբար, այն վտանգ է ներկայացնում ոչ միայն մեզ, այլև շատ այլ պետությունների համար»,- նկատել է նախարարը։

Այս էքսպանսիային հակազդելու համար, ըստ Բաբայանի, մենք առաջին հերթին պետք է վարենք համապատասխան, ճիշտ աշխարհաքաղաքականություն և ամրապնդենք մեր միասնությունը։

ՆՇենք, որ հայ-թուրքական երկխոսության ֆոնին, որը ըստ պայմանավորվածության, պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, օրերս Թուրքիայի խորհրդարանը ռատիֆիկացրերց «Շուշիի հռչակագիրը», որը իր բնույթով հակահայ և պահանջատիրական փաստաթուղթ է: Ավելի վաղ դա արել էր նաև Ադրբեջանը:

Պաշտոնական Երևանի կողմից այս առնչությամբ որևէ արձագանք չեղավ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: