շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուշիի հռչակագիրը արտացոլում է եղբայրական համագործակցությունը Թուրքիայի հետ. Ալիև

Շուշիի հռչակագիրը արտացոլում է եղբայրական համագործակցությունը Թուրքիայի հետ. Ալիև

Շուշիի հռչակագիրն արտացոլում է Ադրբեջանի եղբայրական համագործակցությունը Թուրքիայի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովում ունեցած իր ելույթում։

«Անցյալ տարվա հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ստորագրված Շուշիի հռչակագիրը մեր եղբայրության և համագործակցության վառ օրինակն է։ Այս փաստաթղթով մենք պաշտոնականացրել ենք մեր համագործակցությունը բոլոր ձևաչափերով»,- ասել է Ալիևը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական ոլորտներում։

«Ստորագրելով Շուշիի հռչակագիրը՝ մենք ամբողջ աշխարհին հայտարարեցինք, որ թե՛ խոսքով, թե՛ գործով միասնական ենք Թուրքիայի հետ»,- հավելել է Ալիևը։

  • Կիսվել: