չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել Միքայել Արզումանյանը. ՔԿ

Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել Միքայել Արզումանյանը. ՔԿ

ՔԿ-ում նախաքննությունն ավարտվել է, Շուշիի և ՛՛Արեգա՛՛ բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Այս մասին հայտնել են ՔԿ-ից:

Արզումանյանին մեղադանք է առաջադրվել պատերազմական գործողությունների երկու դրվագով։ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել է՝ խոսքը երկու օբյեկտների կորստի հետ կապված նրա դերակատարության մասին է:

Արզումանյանի հետ կապված քրգործն ուղարկվել է դատախազություն։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերին ՔԿ-ն հայտնել էր Արզումանյանի ձերբակալության մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից տարածքների պաշտպանությունը կազմակերպելիս ծառայողական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար, ՛՛որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ վերահսկել են Շուշի քաղաքը և նրա շրջակայքը, և մեր ստորաբաժանումները կորուստներ են կրել՛՛։

  • Կիսվել: