հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շոյգուն՝ ԼՂ-ում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի մասին

Շոյգուն՝ ԼՂ-ում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի մասին

Այսօր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ նիստի ժամանակ, որն անցկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ավարտում են Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման համատեղ մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրը համաձայնեցնելու աշխատանքը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Շոյգուն, մասնավորապես, նշել է. ՛՛Ադրբեջանի տարածքում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոն ստեղծելու մասին հուշագրի իրականացման շրջանակում ավարտվում է թուրքական կողմի հետ կենտրոնի տեղակայման հարցը եւ դրա իրականացվելիք խնդիրները համաձայնեցնելու գործընթացը՛՛:

 

 

  • Կիսվել: