երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Շնորհակալ ենք Արցախի հոգսերով ապրելու և արցախցիներին նեկցուկ լինելու համար. ԱՀ նախագահի խոսնակ

Շնորհակալ ենք Արցախի հոգսերով ապրելու և արցախցիներին նեկցուկ լինելու համար. ԱՀ նախագահի խոսնակ

Գրում է Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է․
 
"Շնորհակալ ենք Վեհափառ Տեր,
 
շնորհակալ ենք այս դժվարին ու ծանր օրերին Արցախի ու արցախցու կողքին լինելու Ձեր հաստատակմության համար,
 
շնորհակալ ենք Արցախ կատարած Ձեր հայրապետական այցի, հայոց բանակի և զինվորի հետ ունեցած Ձեր անկեղծ ու ջերմ հանդիպման համար:
 
Դուք Ձեր պատգամում Արցախի յուրաքանչյուր զավակի հռչակեցիք հայրենյաց մարտիկ, ով Արցախում իր կեցությամբ է պահում հայրենի երկիրը:
 
Մեր հերթական հանդիպման ժամանակ Դուք՝ Ձեր հայրապետական օրհնությունը բերեցիք իմ և ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյան խնդրանքին՝ հովանավորելու առաջիկայում Ստեփանակերտում բացվող Հադրութի «Դիզակ» մանկապարտեզը:
 
Այս մանկապարտեզի հադրութեցի 125 սաները և ուսուցչական կազմը նույնպես շնորհակալ են Ձերդ Նորին Սրբության հովանու ու օրհնությամբ իրենց ուսումնը շարունակելու հնարավորության համար:
 
Շնորհակալ ենք Արցախի թեմին և թեմակալ առաջնորդ՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, իր անձնվեր ծառայության, Արցախի հոգսերով ապրելու և արցախցիներին նեկցուկ լինելու համար":
 
 

  • Կիսվել: