շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Շարժում-88» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանին

«Շարժում-88» կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում կսատարի Արայիկ Հարությունյանին

«Շարժում-88» կուսակցությունը Արցախում սպասվող համապետական ընտրություններին կսատարի «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին:Այս մասին կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Համակողմանիորեն քննարկելով ս.թ. մարտի 31-ի ընտրություններին ընդառաջ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը՝ արձանագրում ենք, որ «Շարժում-88» խմբակցությունը իր կառուցողական քայլերով հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների վերաբերյալ ունեցել է կոնկրետ դիրքորոշումներ և հաստատակամ, համեստ քայլերով փորձել իր կառուցողական նպաստը բերել դրանց հետևողական լուծմանը:
 
Արցախի զարգացման մեր տեսլականը ի լուր բոլորի հնչեցրել ենք դեռևս 2017թ. Հուլիսին՝ ԱԺ նիստում, և այսօր էլ հանձնառու ենք այդ գաղափարների իրականացմանը:
 
Մեր գաղափարակից և համակիր անդամների հետ քննարկումներից հետո հայտարարում ենք, որ ս.թ. մարտի 31-ի նախագահական ընտրություններում պաշտպանելու ենք Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, համոզված լինելով, որ պետության կերտման ճանապարհին նրա փորձն ու հմտությունները, ինչպես նաև այդ փորձի վերարժևորմամբ ու պատշաճ հետևություններով հնարավոր է կերտել զարգացած ներառական տնտեսություն, ունենալ սոցիալապես արդար միջավայր, որում միակ արժեքը կլինի արցախի քաղաքացին»:
 
Հայտարարությունը ստորագրել է «Շարժում-88» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:

  • Կիսվել: