երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին մարդը, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու, անհնարին է նման պարագայում մեզ հաղթել. ԱՀ նախագահ

Շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին մարդը, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու, անհնարին է նման պարագայում մեզ հաղթել. ԱՀ նախագահ

Շարունակելու ենք մինչև վերջ, մինչև վերջին մարդը, մինչև վերջին զինվորը պատրաստ ենք զոհվելու, անհնարին է նման պարագայում մեզ հաղթել: Այս մասին իր տեսաուղերձում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: 

Ուզում եմ կոչ անել իմ սիրելի հայրենակիցներին Սփյուռքում և Հայաստանում իրականում սա սրբազան պատերազմ է, հայրենական պատերազմ է, ուզում եմ, որ շարունակի մնալ այս համախմբվածությունը՝ առաջին հերթին օգնելու մեր տարհանվածներին, ուզում եմ համախմբվենք իշխանությունների շուրջը, որովհեըև այսօր քան երբևէ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության իշխանության դերը բարձր է, մեծ է, պատասխանատու է, վճռական, վճռորոշ է, ուզում եմ, որ այդ աջակցությունը շարունակի մնալ Հայաաստանի և Արցախի իշխանությունների նկատմամբ: Ուզում եմ՝ պայքարենք բոլորս միասին Ադրբեջանի դեմ, բայց ոչ՝ ադրբեջանցիների դեմ:

Ես ուզում եմ՝ մեր հայերը գիտակցեն, որ գերի է Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության և Թուրքիայի ձեռքին, որովհետև, այո, նրանց կեղծ աշխարքահաղաքական ձգտումների և իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով տառապում են: Տառապում են, որովհետև այս ամբողջի  պրոբլեմները, այս ամբողջի հետևանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու, դրա համար Ադրբեջանի ժողովուրդը ևս տուժող կողմ է լինելու իր իշխանության և Թուրքիայի ձեռքին, դրա համար մենք պետք է պայքարենք միասնական, աշխարհով մեկ՝ Ադրնեջանի իշխանության դեմ: Եվ այդ պայքարի ձևերը դուք գիտեք: Պայքարեք քաղաքակիրթ եղանակով այս փուլում, բայց նշում եմ՝ այս փուլում: Ես նշել եմ, որ ամեն ինչի համար պատասխան է տալու Ալիևի ընտանիքը:

Ուզում եմ պատրաստ լինենք առաջին հերթին մեր կյանքի գնով պաշտպանելու մեր հողը, մեր հայրենիքը և մեր սերունդների ապագան, հաղթանակը մերն է լինելու, չկասկածե՛ք»,- ընդգծել է ԱՀ նախագահը:

  • Կիսվել: