շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սեպտեմբերի 21-ից մինչ այսօր Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 105 մարմին

Սեպտեմբերի 21-ից մինչ այսօր Արցախի տարբեր հատվածներից հայտնաբերվել է 105 մարմին

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում է։ Այս մասին հաղորդում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարների գործուն մասնակցությամբ, զոհված եւ անհայտ համարվող զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնողափրկարարական աշխատանքները սեպտեմբերի 21-ից շարունակվում են Արցախի ամբողջ տարածքում։

Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից հայտնաբերվել է քաղաքացիական 1 անձի մարմին։

Սեպտեմբեր 22-ին իրականացված որոնումների արդյունքում Շուշիի շրջանի Ղայբալիշենի տարածքից հայտնաբերվել եւ տարհանվել է վիրավորում ստացած մեկ զինծառայողի, իսկ Չարեքտարից`զոհված 2 զինծառայողի մարմին։

Սեպտեմբերի 23-ին տարհանվել է 68 մարմին, որից 4-ը` քաղաքացիական անձինք են Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից, ընդ որում` 2 երեխա եւ տարեց ամուսիններ։

Նույն օրը Նախիջեւանիկ եւ Սարուշեն գյուղերի տարածքից հայտնաբերվել է 2 քաղաքացի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 24-ին տարբեր ուղղություններով իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է ընդհանուր 34 մարմին, իսկ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից` քաղաքացիական 3 անձ է հայտնաբերվել։

Որոնողակափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը պարբերաբար կհրապարակի տեղեկություններ։

Օպերատիվ շտաբ-047 95 75 51

ԱԻՊԾ թեժ գիծ` 911»,- նշվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: