շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Այգեստան համայնքում (լուսանկարներ)

Սելավը արտակարգ իրավիճակ է ստեղծել Այգեստան համայնքում (լուսանկարներ)

Ժամը 13։54-ին ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի հանգստյան գոտիներից մեկում, տեղացած ինտենսիվ անձրևի պատճառով գետը վարարել և դուրս է եկել հունից՝ անհնարին դարձրել շարժն ու ելումուտը։

Սելավաջրերն ամբողջությամբ լցվել են տարածքում առկա շինությունները՝ ծածկել հանգստի համար նանխատեսված տաղավարները։
May be an image of 1 հոգի, ծառ և բնությունը
 
Դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը։
 
Պարզվել է, որ հանգստյան գոտու շինություններից մեկում գտնվում են 2 քաղաքացի և նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
May be an image of 1 հոգի և բնությունը
 
ԱԱՀՍ օպերատիվ խումբը փրկարարական հնարքներով՝ ալպինիստական հանդերձանքով ու գետանցման ձևով տարհանել է քաղաքացիներին՝ ցուցաբերել նաև առաջին օգնություն։

  • Կիսվել: