Սա պետք է վերջին պատերազմը լինի. Փորձագետ
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած զինված հարձակումը Արցախի, այսօր նաև՝ Հայաստանի սահմանների վրա պետք է վերջին պատերազմը լինի:
«Ես դեմ եմ, որ նոր հրադադար կնքվի, և սա պետք է վերջին պատերազմը լինի», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, 90-ական թվականների արցախյան պատերազմից հետո, սա առաջին անգամն է, երբ թիրախավորում է արդեն քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները: Ըստ փորձագետի, հրադադարի համաձայնագրի առկայության պայմաններում, սա բացառիկ է և միջազգային հանցագործությունների շարքում դասվող գործողություն է համարվում:
Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին, ապա ըստ Հովհաննիսյանի, երկրի ռազմաքաղաքական ղեկավարություը ճիշտ է գնահատում իրավիճակը:
«Հայկական Զինված ուժերի գործողությունները միայն պաշտպանողական չեն, և մեր զինված ուժերը նաև հակագրոհներ են կազմակերպում», -նշեց նա: