շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուստամ Մուրադովին կարող է փոխարինել Միխայիլ Կոսոբոկովը

Ռուստամ Մուրադովին կարող է փոխարինել Միխայիլ Կոսոբոկովը

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հավանական թեկնածուն գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է:

Կոսոբոկովը զբաղեցրել է 58-րդ համազորային բանակի (Հարավային ռազմական օկրուգ) հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Ժամանակին նա եղել է Աբխազիայում ռուսական ռազմական բազայի հրամանատարը։

Նշենք, որ ավելի վաղ շրջանառվում էր մեկ այլ անուն։ Պաշտոնում կարող է հայտնվել ՌԴ զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեևը։

Ավդեևն ազգությամբ ուզբեկ է, ծնվել է 1967-ին, Տաշքենդում, մոտոհրաձգային զորքերի գեներալ է։ Պարգևատրվել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», 3-րդ և 4-րդ աստիճանի, Ժուկովի, «Զինվորական վաստակի համար», «Բարեկամության» շքանշաններով, Սուվորովի մեդալով և ՌԴ այլ գերատեսչական պարգևներով։ Ռուստամ Մուրադովն էլ է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալը։

Նշենք նաև, որ խաղաղապահ զորախմբի հրամանատարները պետք է փոխվեն 6 ամիսը մեկ։ Եթե կողմերը առարկություններ չունեն, ապա կարող է երկարաձգվել զորախմբի հրամանատարի ծառայությունը, սակայն փաստորեն Մուրադովը հեռանում է:

 

 

  • Կիսվել: