երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուսաստանը ԼՂ-ում տուժածներին որպես ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 մլն դոլար

Ռուսաստանը ԼՂ-ում տուժածներին որպես ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 մլն դոլար

Ռուսաստանի Դաշնությունն այս պահի դրությամբ վերջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տուժածներին որպես ֆինանսական աջակցություն է տրամադրել շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է «Новое время» թերթին տված հարցազրույցում:

«Ռուսաստանի Դաշնության ուղիղ ֆինանսական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում տուժածներին այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար»,- հայտնել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: