հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն ֆրանկ է փոխանցել՝ ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման համար

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն ֆրանկ է փոխանցել՝ ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծման համար

ՌԴ կառավարության որոշմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բյուջեին է փոխանցվել 2 մլն շվեյցարական ֆրանկ: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, այս գումարը տրամադրվելու է ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքները լուծելու նպատակին:

 

Այս ուղղությունը դարձել է ՌԴ և ԿԽՄԿ արդյունավետ համագործակցության առաջնահերթություններից մեկը: Ռուսական կողմը զանգվածային միջոցառումներ է ձեռնարկում տարածաշրջանի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և քաղաքացիական բնակչությանը օգնության տրամադրման նպատակով: 

«Պատրաստ ենք ԿԽՄԿ հետ հետագա համագործակցությանը և հուսով ենք, որ ԿԽՄԿ-ն կշարունակի արդյունավետ աշխատանքը տեղում՝ իր մանդատի մեջ մտնող ոլորտներում»,- հայտնում են ԱԳՆ-ից:

  • Կիսվել: