ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Ղարաբաղում Ադրբեջանի հետ համատեղ հիդրոէլեկտրակայանների ու էներգետիկ այլ օբյեկտների կառուցմամբ. Շուլգինով

Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Ղարաբաղում Ադրբեջանի հետ համատեղ հիդրոէլեկտրակայանների ու էներգետիկ այլ օբյեկտների կառուցմամբ. Շուլգինով

Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանի հետ համատեղ Ղարաբաղում հիդրոէլեկտրակայանների ու էներգետիկ այլ օբյեկտների կառուցման, արդիականացման ու վերականգնման նախագծերի իրականացմամբ: Այս մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ էներգետիկայի նախարարությանը հղումով տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Շուլգինովն ասել է, որ մշակվում է ռուսական էներգետիկ ձեռնարկությունների գործանական առաքելության կազմակերպման հարցը Արցախ՝ իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ նշյալ նախագծերի իրագործման հնարավորությունը։

Ըստ ՌԴ էներգետիկայի նախարարի՝ աշխատանքներ են տարվում ՌԴ ու Ադրբեջանի կառավարությունների միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագրի ուղղությամբ։

Հաղորդվում է նաև, որ հանդիպմանը Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի էներգոհամակարգերի միավորման հարցը նույնպես շոշափվել է։ Ռուս նախարարն ասել է, որ այժմ շարունակվում են աշխատանքները Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգոհամակարգերի միավորման հնարավորության ուսումնասիրման ուղղությամբ (Հյուսիս-հարավ էներգետիկ կամրջի նախագիծ):

 

  • Կիսվել: