շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կստեղծվի Աղդամի շրջանում. Ալիև

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կստեղծվի Աղդամի շրջանում. Ալիև

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոն կստեղծվի Աղդամի շրջանում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Հաղորդվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև երկրում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ալիևը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք գտնվում ենք Աղդամի շրջանում մոնիթորինգային կենտրոնի ստեղծման փուլում: Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կվերահսկի հրադադարի ռեժիմի պահպանումը: Կարծում եմ՝ դա տարածաշրջանային համագործակցության լավ դրսևորում է: Միևնույն ժամանակ դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև լավ համագործակցության խորհրդանիշ է՛՛:

  • Կիսվել: