հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ռուս սակրավորները շարունակում են Ստեփանակերտի ականազերծման աշխատանքները

Ռուս սակրավորները շարունակում են Ստեփանակերտի ականազերծման աշխատանքները

ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր անցկացված ականազերծման ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են գրեթե 435 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շենք, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է 20650 պայթյունավտանգ առարկա:

Արցախի տարածքն ականազերծելու և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքում և  վատ եղանակի պայմաններում:

  • Կիսվել: