երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ռուս փրկարարները Ստեփանակերտում են. եկել են՝ օգնելու Արցախի բնակչությանը

Ռուս փրկարարները Ստեփանակերտում են. եկել են՝ օգնելու Արցախի բնակչությանը

Ռուսաստանի ԱԻՆ-ի օպերատիվ խումբը ժամանել է Ստեփանակերտ՝ տեղի բնակչությանն աջակցություն տրամադրելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Խմբի կազմում ընդգրկվել են 30 փրկարարներ՝ գերատեսչության կենտրոնական ապարատի ներկայացուցիչներ, հատուկ ռիսկային փրկարարական գործողություններ իրականացնող «Լիդեր» կենտրոնի մասնագետներ, կապի ապահովման գծով և այլ մասնագետներ:

Տեղում կուսումնասիրվի խմբի համալրման հարցը՝ 150 փրկարարների և աէրոմոբիլային ռազմական հիվանդանոցի հաշվին, որոնք Մոսկվայում պատրաստ սպասում են թռիչքին:


  • Կիսվել: