կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում են

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը,  տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Նոյեմբերի 12-ին ռուսական խաղաղապահ զորախմբի առաջնային ստորաբաժանումները սկսեցին կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին պայմանավորվածությունների մոնիթորինգի առաջադրանքները՛՛:

՛՛Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով՛՛,-ասել է Կոնաշենկովը:

՛՛15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի խաղաղապահ գումարտակը, քայլերթ կատարելով, ժամը 17.00-ին մտավ Ստեփանակերտ քաղաք՛՛,-նշված է հաղորդագրության մեջ:

10 դիտակետ է տեղակայվել Լեռնային Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքում կողմերի շփման գծի երկայնքով:

  • Կիսվել: