երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ

Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ

Ռուս խաղաղապահները շարունակում են բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի իշխանություններին տեղի բնակիչների խնդիրները լուծելու հարցում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման մասնագետներն արձագանքել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի ղեկավարի խնդրանքին, որտեղ առանց խաղաղապահների կողմից անվտանգության ապահովման անհնար է սահմանազատման գծի մոտակայքում ջրային ուղիների տեղակայման ինժեներական աշխատանքներ իրականացնել:

«Այսօր ժամանել ենք Մաճկալաշեն բնակավայր՝ օգնություն ցուցաբերելու խողովակաշարի տեղակայման աշխատանքների իրականացման և բնակավայրում խմելու ջուր մատակարարելու սոցիալական հարցում: Տվյալ բնակավայրում խմելու ջրով կապահովվի ավելի քան 400 բնակիչ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:

Նշվում է, որ բոլոր հողային աշխատանքներն սկսելուց առաջ ռուս սակրավորները տեղանքի մաքրման աշխատանքներ են անում՝ ստուգելու պայթյունավտանգ առարկաների առկայությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: