չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 45 հա տարածք և 14 կմ ճանապարհահատված են ականազերծել

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 45 հա տարածք և 14 կմ ճանապարհահատված են ականազերծել

ՌԴ ՊՆ ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման ու ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:

Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային հատվածի զգալի տարածություն մաքրվել է պայթունավտանգ առարկաներից. կասետային 10 արկ է վնասազերծվել:

Հայտնաբերված արկերը, պայթուցիկները տեղափոխում են հատուկ առանձնացված տարածք ու ոչնչացվում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տեղափոխվել հատուկ վայր, ոչնչացվում էտեղում` անվտանգության անհրաժեշտ կանոնների պահպանմամբ:

Ռուս խաղաղապահները մինչ այժմ, ընդհանուր առմամբ, ավելի քան 45 հա տարածություն և ավելի քան 14 կմ ճանապարհահատված են ականազերծել, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 1120 պայթուցիկ:

 
 
 
 
 

  • Կիսվել: