շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ռուս խաղաղապահները բացել են ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքով երթևեկությունը

Ռուս խաղաղապահները բացել են ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքով երթևեկությունը

Ռուս խաղաղապահները բացել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքով երթևեկությունը, որով արդեն շարժվել է մեքենաների առաջին շարասյունը, տեղեկացնում է tvzvesda.ru-ն:

Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչն ասել է. ՛՛Այսօր Լաչինի միջանցքի բացման միջոցառումն է: Երկու կողմերի ջանքերի շնորհիվ մեծ աշխատանք է տարվել միջանցքի ականազերծման ուղղությամբ: Այսօրվանից խաղաղ բնակչությունը հնարավորություն ունի շարժվելու բոլոր ուղղություններով՛՛:

Յուրաքանչյուր մեքենա մանրակրկիտ ստուգվում է, քանի որ չի կարելի թույլ տալ, որ զենք ու զինամթերք հայտնվի շփման գծում: Միևնույն խիստ պահանջներ են ներկայացվել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի զինծառայողներին:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, խաղաղապահները տեղակայել են 24 դիտակետ: Նրանք շուրջօրյա վերահսկելու են հրադադարի ռեժիմի պահպանումը:

 

  • Կիսվել: