ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռուս խաղաղապահները Արցախում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները Արցախում ականազերծել են ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կմ ճանապարհ (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից:

ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա՛՛:

 

  • Կիսվել: