շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 650 փախստական

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այսօր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 650 փախստական

Երևանից Ստեփանակերտ այսօր տեղափոխվել է 634 մարդ։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

«Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Համաձայն հաղորդագրության ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում 23 դիտակետերում:

Խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, մարդասիրական աջակցություն են տրամադրում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 38 500 փախստական:
 

  • Կիսվել: