շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել. նրանց անունները հայտնի է

Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասքերանի շրջանի Հրամորտ գյուղի երկու բնակիչների ՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին:

NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին փոխանցում է ՌԴ խաղաղապահ առաքելության մամաուլի ծառայությունը:
 
Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի հարցումով պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:
 
Ռուսական կոնտինգենտի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Քաղաքացինեը ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:

  • Կիսվել: