շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցում (տեսանյութ)

Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Արցախի դպրոցում (տեսանյութ)

Արցախում ռուս խաղաղապահները ինտերակտիվ "Խաղաղության դաս" են անցկացրել Կոճողոտ բնակավայրի 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտների համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Առաջին դասը "Խաղաղապահներ՝ ովքեր են նրանք", երկրորդ պարապմունքը՝  ականային վտանգի պայմաններում պահպանվող վարքագծի կանոնները և երրորդ պարապմունքը՝ առաջին բուժօգնության ցուցաբերում։

Որպես նյութի առարկա՝ ռուս զինծառայողները ներկայացրել են խաղաղապահների գլխավոր խնդիրները եւ Ռուսաստանում եւ աշխարհում խաղաղապահ ուժերի ստեղծման պատմությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: