հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել ռուս խաղաղապահների բազային ճամբարից, որտեղ տեղավորվում են արցախցիները

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել ռուս խաղաղապահների բազային ճամբարից, որտեղ տեղավորվում են արցախցիները

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Արցախում ռուս խաղաղապահների բազային ճամբարից, որտեղ տեղավորվում են խաղաղ բնակիչները: Այս մասին գրում է ria.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախում ռուս խաղաղապահների բազային ճամբարում գտնվում է 2261 խաղաղ բնակիչ, որից 1049-ը՝ երեխաներ:

Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

- դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

- լիարժեք զինաթափել «Լեռնային ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

- դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով:

  • Կիսվել: