շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման մասին

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է Կոնաշենկովը:

Նա նաեւ հավելել է, որ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, Շուշիի շրջանում սկսվել է զոհվածների դիերի փոխանակման գործընթացը:

  • Կիսվել: