շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ-ն հումանիտար բեռի 1000 փաթեթ է պատրաստել Արցախից տեղահանվածների համար

ՌԴ-ն հումանիտար բեռի 1000 փաթեթ է պատրաստել Արցախից տեղահանվածների համար

Հայաստանում «Ռուսական տունը» և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները հումանիտար բեռի հազար փաթեթ են պատրաստել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, տեղեկացնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

«Մարդասիրական օգնությունը ներառում է 500 մթերային փաթեթ, որոնց մեջ ներառված են շաքար, մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, կարագ, թխվածքաբլիթներ, և 500 փաթեթ, որոնց մեջ կան անձնական հիգիենայի միջոցներ և կենցաղային քիմիական նյութեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ մեկ անձի համար նախատեսված փաթեթը կշռում է մոտ 12 կգ:

Հոկտեմբերի 16-ին ռուսական մարդասիրական առաքելության փաթեթների առաջին խմբաքանակը կտեղափոխվի Հայաստանի տարբեր քաղաքներում տեղակայված հումանիտար օգնության կենտրոններ:

Ռուսաստանից առաքվող մարդասիրական բեռը կտեղափոխվի Մեծամոր, Ջերմուկ, Ծաղկաձոր, Գավառ, Սևան և Մասիս:

  • Կիսվել: