երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում ԼՂ կուղարկի պայթուցիկ նյութեր վնասազերծող մասնագետներ. ՌԴ ԱԻ նախարար

ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում ԼՂ կուղարկի պայթուցիկ նյութեր վնասազերծող մասնագետներ. ՌԴ ԱԻ նախարար

ՌԴ ԱԻՆ-ն անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղ կուղարկի պայթուցիկ նյութեր վնասազերծող մասնագետների՝ չպայթած ռազմամթերքը վնասազերծելու համար: Այս մասին այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչեւը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա նշել է. ՛՛Ներկայում Ռուսաստանի ԱԻՆ-ում ձեւավորվում է հավելյալ խմբավորում միջգերատեսչական հումանիտար կենտրոնի կազմում աշխատանքի համար: Դրա կազմում կլինեն փրկարարներ, հոգեբաններ, տեխնիկական անձնակազմ:

Անհրաժեշտության դեպքում կուղարկվեն նաեւ պայթուցիկ նյութեր վնասազերծող մասնագետներ բնակավայրերում չպայթած ռազմամթերքը վնասազերծելու համար՛՛:

 

  • Կիսվել: