շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՌԴ-ից եկած վիրաբույժն Արցախում ողնաշարի հետ կապված անվճար միջամտություններ կանի

ՌԴ-ից եկած վիրաբույժն Արցախում ողնաշարի հետ կապված անվճար միջամտություններ կանի

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ սույն թվականի մարտի 18-ից 30-ը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած վիրաբույժ` Արսեն Մովսիսյանի կողմից կիրականացվեն անվճար խորհրդատվություն և նեյրովիրաբուժական միջամտություններ` կապված ողնաշարի խնդիրների հետ (ճողվածք, ստենոզ, տրավմա), հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել  /047/ 94-13-50  հեռախոսահամարով: 
       
Առողջապահության նախարարության թեժ գիծն  է  30 03 կարճ հեռախոսահամարը:

  • Կիսվել: