շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկել ԼՂ

ՌԴ ԱԻՆ-ը հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկել ԼՂ

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ, տեղեկացնումէ  ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ Ռուսաստանից հումանիտար օգնությամբ 35 վագոն տեղ է հասել Լեռնային Ղարաբաղի տուժած շրջաններին հետագա բաշխման համար: Սա բեռի ամենախոշոր խմբաքանակն է:

՛՛Արդեն 9 վագոն եւ 5 երկաթուղային պլատֆորմ բեռնաթափվել է՝ 250 տոննայից ավելի: Բեռի կազմում են 10 դիզելային գեներատորներ, 5 հրշեջ ավտոցիստեռն, 4 ՈՒԱԶ մարդատար ավտոմեքենա, 280 խորանարդ մետր սղոցանյութեր եւ 35 հազար կենցաղային պարագաներ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: