երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ ԱԻՆ-ը 6 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ

ՌԴ ԱԻՆ-ը 6 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից այսօր՝ փետրվարի 23-ին, Արցախ է ուղեւորվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարարության հումանիտար օգնության հերթական շարասյունը՝ 6 բեռնատարից բաղկացած: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Բեռը ներառում է մոտ 50 տոննա շինանյութ՝ փայտանյութ, թիթեղ, սալիկներ: ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի եւ սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար անհրաժեշտ շինանյութերի ցուցակ է կազմել եւ ըստ առաջնահերթության պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Ստեփանակերտ, որտեղից էլ դրանք բաշխվում են Արցախի տարբեր ուղղություններով՝ վերակառուցման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: