ՌԴ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ-ի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Ան Լինդեի հետ, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել ԼՂ հակամարտության կարգավորմանը:
՛՛Հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում Մինսկի խմբի դերը, ինչպես նաև Մերձդնեստրում դրական դինամիկայի վերականգնման հեռանկարները «5+2» ձևաչափով՛՛,-նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր: Այս առնչությամբ հաղորդագրության մեջ նծված է. ՛՛Մեր համոզմամբ՝ ԵԱՀԿ-ն կարող է ներդրում անել կորոնավիրուսի համավարակի հետևանքների հաղթահարման գործում, այդ թվում և քաղաքացիների սոցիալական և տնտեսական իրավունքների ապահովմամբ՛՛: