երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Քյոխը փոխանցել է, որ ինքը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել և պահանջել է կեղծ նյութեր չտեղադրել. Դավիթ Թորոյան

Քյոխը փոխանցել է, որ ինքը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել և պահանջել է կեղծ նյութեր չտեղադրել. Դավիթ Թորոյան

Ընկերներ, գնդապետ Ջալավյանը, նույն ինքը բոլորիդ հայտնի Քյոխը, խնդրել է ձեզ փոխանցել, որ ինքը հարցազրույցներ չի տվել, կոչեր չի հղել, խնդրելով և պահանջելով իր անունից կամ իր մասին կեղծ և առհասարակ նյութեր չտեղադրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը:

«Անվտանգության նկատառումներից ելնելով, կապվելու եղանակը, վայրը, ժամը և այլն, չեմ կարող հայտնել.,-հավելել է նա:

Ավելի վաղ «Իրավունք» թերթը գրել էր, թե խոսել է Կարեն Ջիլավյանի (Քյոխ) հետ, ով ասել էր, թե հավատում է, որ Աստված երես չի թեքել հայ ազգից, պետք է ապաշխարենք ազգովի, ելքը կարող է հայտնվել այն պահին, երբ ամենաքիչն ենք սպասում։

  • Կիսվել: