ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քրեական գործ է հարուցվել պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ. ԱՀ դատախազություն

Քրեական գործ է հարուցվել պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ. ԱՀ դատախազություն

Պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

 «ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված և քննարկման համար ԱՀ ոստիկանություն ուղարկված նյութերի հիման վրա ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ կառավարության թիվ 756-Ա առ 15.07.2021թ. որոշմամբ հաստատված ծրագրի հիման վրա ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան ստեղծելու համար 2021 թվականի հուլիսի 16-ին ԱՀ էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարության և ՀՀ-ում հաշվառված ընկերության տնօրեն Գ.Ն-ի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն նախարարությունը ստանձնել էր Գ.Ն.-ին 52.500.000 ՀՀ դրամ գումար տրամադրելու պարտականություն, իսկ վերջինս պարտավորվել էր այն օգտագործել ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ստեղծվող թռչնաբուծարանի համար «Լոման Բրաուն» ցեղի հարյուր քսան օրական 15.000 թև հավեր ձեռք բերելու և թռչնաբուծարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, սակայն Գ.Ն.-ն խաբեության և ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով ստացել ու հափշտակել է հիշյալ 52.500.000 դրամ գումարը՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
 
Նկարագրված դեպքի առթիվ 19.04.2022թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափով), իրականացվում է հետաքննություն:
 
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը»,- հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: