երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Քննարկվել են Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները

Քննարկվել են Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները

Այսօր Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել տարբեր շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ։ Քննարկվել են Արցախում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները։ Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:

 

Նախարարն Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուրի ներդրումը` պատերազմի ծանր հետևանքները մեղմացնելու և վաղվա օրվա հանդեպ հավատը բարելավելու հարցում։

Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանը, ԱՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արամ Գասպարյանը, քաղաքաշինական պետական տեսչության պետ Մերուժան Խաչատուրյանը։

  • Կիսվել: