երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Քննարկել են տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը

Քննարկել են տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ։

Արցախի կառավարության գործընկերների հետ քննարկվել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին, շարունակական համագործակցության շրջանակի ընդլայնման վերաբերյալ մանրամասներ։ Անդրադարձ է կատարվել առանձին շրջաններից տեղահանված արցախցիների համար բնակարանի ձեռքբերման հիփոթեքային ծրագրի ընթացքին, ժողովրդագրական նոր հայեցակարգի մշակման աշխատանքներին, ներկայացվել նախատեսվող համատեղ ծրագրերի փաթեթ։

Բարձր գնահատելով հայկական երկու սոցիալական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ Նարեկ Մկրտչյանն ու Արմինե Պետրոսյանը քննարկել են նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում գտնվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային խմբերի ձևավորման և քննարկումների իրականացման շուրջ։

Возможно, это изображение 3 человека, люди стоят, люди сидят и костюм

Возможно, это изображение 4 человека, люди сидят и в помещении

Возможно, это изображение 4 человека, люди сидят, люди стоят и в помещении

  • Կիսվել: