չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քաղաքացիական բնակչության և օբյեկտների հանդեպ Ադրբեջանի հանցագործությունների մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ-ում․ Մայիլյան

Քաղաքացիական բնակչության և օբյեկտների հանդեպ Ադրբեջանի հանցագործությունների մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ-ում․ Մայիլյան

Այս ագրեսիայի ընթացքում քաղաքացիական բնակչության և օբյեկտների հանդեպ Ադրբեջանի հանցագործությունների մասին հայտարարություն են տարածել ԵԱՀԿ-ում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը։

«Հիմա աշխատանքներ են տարվում այդ փաստաթղթերի տարածմանը ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում։ Փաստաթղթում նշվում է, որ այս ընթացքում կոպիտ խախտումներ են տեղի ունեցել։ Ադրբեջանը խախտել է իր իսկ ընդունած Ժնևյան կոնվենցիանները»,-ասաց Մայիլյանը։

Նա նշեց, որ Արցախն էլ է միացած Ժնևյան կոնվենցիաներին դեռևս 1993 թվականի հունվարից։ Մաիլյանը շեշտեց, որ Արցախը կատարում է այդ կոնվենցիաների  շրջանակներում իր հանձնառությունները, այնինչ Ադրբեջանը խախտում է այն, չնայած՝ ՄԱԿ-ի անդամ է։

  • Կիսվել: