հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Պուտինը ռուս խաղաղապահներին կոչ է արել ԼՂ-ում հարթել շփումները հայերի եւ ադրբեջանցիների հետ

Պուտինը ռուս խաղաղապահներին կոչ է արել ԼՂ-ում հարթել շփումները հայերի եւ ադրբեջանցիների հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսակապով ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նա ռուս խաղաղապահներին կոչ է արել հարթել շփումները հայերի եւ ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղում, թույլ չտալ կենցաղային կոնֆլիկտներ եւ ապահովել հայկական բանակի կողմից ազատած շրջաններում կայունությունը:

Խորհրդակցության ժամանակ ելույթով հանդես է եկել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, որի ելույթից հետո Պուտինն ասել է. ՛՛Որոշ շրջաններից, այդ թվում, օրինակ, Աղդամից, Լաչինից հայկական ստորաբաժանումների դուրսբերումից հետո այնտեղ մնում են խաղաղ քաղաքացիներ, հայեր: Պարզ է, որ մեր խաղաղապահները բաժանագծում են կանգնած՛՛:

  • Կիսվել: