ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պուտինն ընդգծել է ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական հուշարձանների պահպանության կարևորությունը

Պուտինն ընդգծել է ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական հուշարձանների պահպանության կարևորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ մշտական կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ: Նա այս մասին նշել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Դուք գիտեք, որ ես մշտական կապի մեջ եմ թե Հայաստանում, թե Ադրբեջանում իմ գործընկերների հետ : Եվ մենք պայմանավորվել ենք երկու ղեկավարների հետ, որ մոտ ժամանակներս Հայաստան և Ադրբեջան կուղարկվի ռուսական միջգերատեսչական պատվիրակություն՛՛, -ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղում հուշարձանների և սրբավայրերի պաշտպանության հարցի մասին՝ նշելով, որ դա շատ կարեւոր է, և ՛՛այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը՛՛:

Պուտինը, մասնավորապես, ասել է. ՛՛Հատուկ կցանկանայի խոսել պատմական հուշարձանների եւ կրոնական սրբավայրերի, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հուշարձանների պաշտպանության մասին: Այս հարցը ունի կարեւոր մարդկային բարոյական չափանիշ:

Կարծում եմ, որ այստեղ շատ պահանջված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավվումը: Հուսով ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ևս կօգնի երեխաներին եւ դեռահասներին, որոնք հատկապես անպաշտպան են ռազմական հակամարտությունների սարսափների առջև՛՛:

 

 

  • Կիսվել: