ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պուտինն ու Մակրոնն Արցախի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Մակրոնն Արցախի հարցով հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում գործել համատեղ ջանքերով։

Պուտինը տեղեկացրել է Մակրոնին մարտական գործողությունների հետագա էսկալացիայի կանխարգելման քայլերի մասին:

Նրանք հայտարարել են Ղարաբաղում կողմերի կողմից հոկտեմբերի 10-ի և 17-ի հրադադարի մասին պայմանավորվածություններին հետևելու կարևորությունը:

 

  • Կիսվել: